Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 25 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին, որն անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դեպքերից հետո առաջացած վնասները ծածկելու համար: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, թե 150 մլն դրամի վնաս  է հասցվել Տավուշի մարզին:

Հարցը ներկայացնելուց հետո իր կարծիքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ նշեց, որ սահմանապահ գյուղերը պետք է ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ ունենանք դրանց զարգացման կոնկրետ ռազմավարություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.