Միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել ՀԱԷԿ-ի մասին Ադրբեջանի ահաբեկչական հայտարարությունը

Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար:

 

Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, «Ինտերֆաքս»-ի ուշադրությունից: Դրանք մեջբերել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.