Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու: Այս մասին հայտնել է Օկլահոմայի ընտրական հանձնաժողովը և նշել, որ թեկնածուն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Նախօրեին Intelligencer ամսագիրը հայտարարել էր, թե Ուեսթը չի մասնակցի ընտրություններին:
SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին 2024-ին: