«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը հուշագիր է ստորագրել Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ: Արկադի Փելեշյանը այսուհետ կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը և տեղադրել Համագործակցության հուշագրի տեքստը:
Հիշեցնենք, որ օրերս «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ և տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, և ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:
Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել էր, որ շուտով կլուծվի նաև ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ և համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am