«Այս պահին մարտերը շարունակվում են, զոհեր չունենք». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ փաստորեն տականքները թաքնվում են մտավորականների ու բժիշկների հետևում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.