Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի. Արծրուն Հովհաննիսյան

Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել, կարծում եմ՝ չի էլ լինի։ Այս հարցը փակենք։ Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

Վնասված տարածքներում առաջիկայում անցկացնելու են գույքագրում: Նաև անդրադարձել է վնասված գազատարին՝ շեշտելով, որ այն վնասվել է 2 անգամ և 2 անգամ էլ վերականգնվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.