Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Նախարարը նշեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա:
«Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը՝ կոչ են անում լքել տարածքը: Նրանք վերադառնում են, որից հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսում է, դադարը եղել է գիշերը՝ 3:30-ից 5:30-ն: Տոնոյանը հայտնեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:
Մանրամասները՝ Տեսանյութում