Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանն կդառնար 24 տարեկան

Այսօր՝ հուլիսի 11-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Արմանի ծնողները, հարազատները այսօր հայրենի գյուղում՝ Մեծ Մանթաշում, ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում Ապրիլյան պատերազմի մանթաշցի երեք հերոսների՝ Արմանի, Բենիամին Եղոյանի և Արգիշտի Գաբոյանի հիշատակին կառուցված հուշաքարին։

Արմանը ընտանիքի կրտսեր որդին էր։ 4 եղբայրներն էլ են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարել են։

Այժմ տան մի անկյունում Արմանի մանկության ու ծառայության տարիների լուսանկարներն, արիության, մարտական ծառայության և հայրենիքի պաշտպանության համար հետմահու շնորհված մեդալներն են:

«Արամս իր կյանքը տվեց հանուն մեզ՝  բոլորիս, կենսախինդ ու երբեք, ոչինչից չդժգոհող տղաս, ծառայության մասին, երբ հարց էի տալիս, միշտ ասում էր՝ ամեն բան լավ է։ Մայրական սիրտս վկայում էր մի բան, ամեն անգամ խոսելիս խորհուրդ էի տալիս զգույշ լինել, ասում էր՝ մա՛մ ջան, ոչ մի դժվարություն չկա։

Զինակից ընկերը, անունը էլի Արման Ավետիսյան, պատմեց, որ կռիվը երբ սկսվեց, Արմանս իրան օգնել է, վիրավոր հասցրել է դիրքի փակ տարածք, կարողացել է փրկել իր կյանք, հետո գնացել է մարտի դաշտ ու զոհվել։ Իմ 4 որդիներն էլ ծառայել են, Արմանս էլ ծառայությունից չէր խուսափում, ես հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, իսկ այն ցավը, որ սիրտս զգում է անբացատրելի է»,- ասել է հերոս Արման Անդրեասյանի մայրը՝ Լիլիֆար Անդրեասյանը

Արման Անդեասյանը զոհվել է Արցախի հարավային սահմանում ընթացող մարտերի ժամանակ, Ջեբրայիլի շրջանում, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ փրկելով զինակից վիրավոր ընկերներին կյանքը։

Նրա դին ադրբեջանցիները հայկական կողմին հանձնեցին զոհվելուց մի քանի օր անց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.