Արմենիապրեսս-ի տեղեկություններով այսօր Արթուր Նազարյանը մեզ տեղեկացրեց, որ մոտ 40 ՀՀ քաղաքացի այսօր՝ հունիսի 30-ին Միներալնիե Վոդի օդանավակայանից վերադարձել են Հայաստան: Հիշեցնենք, հունիսի 25-ին մեզ էր դիմել ՀՀ քաղաքացի Արթուր Նազարյանը, ով ասաց, որ դիմում է ՌԴ-ում գտնվող մի խումբ քաղաքացիների անունից, խնդրում են աջակցել իրենց ՝ վերադառնալ Հայաստան։
«Մոտ 10 օր է Ռուսաստան-Վրաստան սահմանում ենք, գիշերում ենք ավտոմեքենաներում, սոված, ծարավ և ոչ այնքան հիգիենիկ պայմաններում։ Մի խոսքով ինչպես մուրացկանը։ Դիմել ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն և ստացել ենք հետևյալ պատասխանը․ « Մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել», դիմել ենք նաև Վրաստանում ՀՀ դեսպանատուն և ստացել ենք հետևյալ պատասխանը՝ համբերեք։ Նորություն չկա։ ՀՀ կառավարությունը այդ հարցով չի զբաղվում։ Դե ասեք՝ հասկանանք, յոլա գնանք, մինչև սովից մեռնե՞նք»,-ասաց նա։
Քաղաքացիները հուսահատ վիճակում են և օգնություն են խնդրում, սակայն 10 օրվա ընթացքում ՀՀ-ից արձագանք չեն ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում