Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար: Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

 

Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

ԱՄԵՆ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.