Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում կրկին դիմակներ է բաժանում: Վարչապետը մեկ անգամ ևս բացատրում է, թե ինչու՞ և ինչպե՞ս է պետք պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները:

Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։  Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին։

Հայաստանում հունիսի 20-ին, ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  332  դեպք:

 

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.