Դատախազը միջնորդել է Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով մեղադրող դատախազն այսօր միջնորդել է դատարանին՝ մեղադրյալ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Դատական նիստը նախագահել է դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատախազը մեղադրական ճառում, մասնավորապես, հիմնավորել է, որ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, իր բնակության վայրի նկուղային հարկում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կյանքից անկախ հանգամանքներում։

Դատարանը պաշտպանական կողմին կլսի հաջորդ նիստին, որը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ ժամը 16։30-ին։

Նշենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.