Դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանը տուգանվեց 10 հազար դրամով

Դիմակ չկրելու համար ոստիկանները քիչ առաջ վարչական իրավախախտման արձանագրություն կազմեցին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ:

ԱԺ պատգամավորը հիմա գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ շուտով կսկսվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը:

Գ.Պետրոսյանը լրագրողների ներկայությամբ ստորագրեց արձանագրությունը, որով պարտավորվում է դիմակ չկրելու համար վճարել 10 հազար դրամ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.