Քիչ առաջ Ազգային անվտանգության շենքից դուրս եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր հարցաքննվում էր այնտեղ: ԲՀԿ առաջնորդի դուրս գալուց հետո իրավիճակը սրվում է և սկսվում է քաշքշուք։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ խորհրդարանը 87 կողմ ձայնով նախ հավանություն տվեց նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը, ապա նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելուն: ԱԱԾ շենքի դիմաց նրան էին սպասում կուսակցության անդամները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց նաև լրագրողների մի քանի հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում