Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Դրան մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները, մյուս երկու խմբակցությունները չմասնակցեցին նաև այս քվեարկությանը։
87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու միջնորդությանը, որը ներկայացրել էր գլխավոր դատախազը։
Հիշեցնենք՝ դրա համար որպես հիմք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է քրեական այն գործը, որի համաձայն՝ Ծառուկյանը ղեկավարել է ընտրակաշառքների տրամադրման գործընթաց 2017 թվականի ընտրություններից առաջ։
Դավթյանի միջնորդության համաձայն՝ կալանավորումը անրաժեշտ է, որպեսզի Ծառուկյանը չխոչընդոտի քրեական գործի քննությանը։
Մանրամասները՝ Տեսանյութում