«Այսօրվանից սպասում եմ, որ օր-օրի պիտի համաճարակը նահանջի…». Բժիշկ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Կրկին դիմակի մասին։
Նախորդ ստատուսում բացատրել էի, որ համատարած դիմակ կրելու համար պետք է գաղափարա-մշակութային համազգային հեղափոխություն, մեր ամեն քայլի վերարժեվորում, ինչը մի քանի օրում անհնար է։
Բացի այդ, նման համատարած առողջապահական օպերացիաներ նախաձեռնելիս կառավարությունը ՊԻՏԻ օպերացիայի մասնակիցներին, այսինքն ժողովրդին՝ տա հիմնավոր բացատրություն ու որոշակի վերջնաժամկետ, և ՊԻՏԻ ստանա այդ օպերացիայի ԲՈԼՈՐ մասնակիցների համաձայնությունը։
Նման բացատրություններ կարելի է Չ'տալ միայն բանակում, որովհետև բանակը ամենօրյա վարժանքներով հասել է ավտոմատացված այն գործելակարգին, որ քեզ հրամայում են, իսկ դու անվերապահորեն կատարում ես հրամանը։
Ի դեպ, նույնիսկ բանակում վերջնաժամկետ այնուամենայնիվ հուշում են։
Քաղաքացիական կյանքում ,,հրաման-կատարում,, սխեման չի աշխատում ու ՉԻ ԿԱՐՈՂ աշխատել։

Համաճարակի առաջին օրերից պարզ դարձավ, ար սա տարեցների և քրոնիկական հիվանդների համար փորձաքար է, որից բոլորը չէ, որ դուրս են գալիս հաղթանակած։
Հետևաբար մեր հանրության համար շատ ավելի համոզիչ ու ընդունելի կլիներ պայքարի ընտրողական և ուղղորդված մարտավարությունը։
Քանի որ մտել ենք համաճարակի ՊԻԿ, առավելևս հիմա՝ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, որպեսզի տարեցները և քրոնիկ հիվանդները քիչ հայտնվեն փողոցում, կանգառներում, տրասպորտում, առեվտրի կենտրոններում, իսկ դուրս գալիս էլ կրեն N95 դիմակներ:
Տարեցներին և քրոնիկ հիվանդներին պետք է ապահովել օրը գոնե 10 հատ N95 դիմակով, ոչ թե ոստիկանական մահակով հարկադրել համատարած ,,կապիկություն,, այն է, ձևական դիմակահանդես։

Ահա սա արդեն նպատակահարմար է աշխատեցնել ու սա արդեն կարելի է զարգացնել որպես հարցի լուծում։ Մանրամասներն ավելի ուշ։
...
Բարի լույս մարդիկ։
Այսօր հունիսի 14-ն է։
Այսօր այն վերջնաժակետն է, որ (սիմվոլիկ) նշել էի ինձ հետևողների համար, որպես համաճարակի ամենադժվար փուլը ապրելու և կամքը լարելու շրջան։
Այսօրվանից սպասում եմ, որ օր-օրի պիտի համաճարակը նահանջի։
Պիտի նահանջի։
ՉԻ ԿԱՐՈՂ չնահանջել։
Բարի լույս, մարդիկ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.