ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթարկել ԱԱԾ։
Ծառուկյանը նշեց, որ ինքը պայմանավորվածության համաձայն այսպես թե այնպես ԱԱԾ էր գնում։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս նույնպես Ծառուկյանը հայտարարել էր, որ ելույթից հետո գնալու է ԱԱԾ, որտեղ իրեն կանչել են հարցաքննության։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ծառուկյանը պայմանավորվածություն է խախտել, դրա համար են նրան բերման ենթարկում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ ոչ։
Ծառուկյանն ի վերջո նստեց իր մեքենան, ԱԱԾ աշխատակիցը՝ նրա կողքին։
Նշենք, որ ԱԺ–ում այժմ մեծ թվով դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։
Մանրամասները՝ Տեսանյութում