ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել միջնորդություններ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու համար թույլտվություն ստանալու համար։ Այժմ նա խորհրդարանին է ներկայացնում Ծառուկյանին անձեռնմխլիությունից զրկելու և կալանավորելու հիմքերը։
Առաջին դրվագով Դավթյանը պատմեց, որ ՀՀ քաղշին կոմիտեի ղեկավարի ներգրավմամբ գործի ընթացքում հայտնաբերվել են ընկերություններից մեկի փաստաթղթեր, որոնց մեջ հիշատակվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի բաժանած ընտրակաշառքների մասին տեղեկություններ։
Դավթյանի խոսքով՝ այդ 5 փաստաթղթերում ներառված են շտաբերի ծախսերի, քվեարկողների համաձայնությունների վերաբերյալ և այլ տեղեկություններ։ Դրանցում հիշատակվում է նաև Ծառուկյանի ազգանունը։
Դատախազը նշեց, որ «Երևանշին» ընկերության ղեկավարը Ծառուկյանից է ստացել հանձնարարություն՝ ընտրողներին գումարներ բաժանելու համար։ Դավթյանի խոսքով՝ ապացուցվել է, որ Ծառուկյանը ղեկավարել է խումբ, որը գումար է բաժանել ընտրողներին։
Մանրամասները՝ Տեսանյութում