Ազգային ժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր ներկայացնելիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատմեց հիմքերի մասին, որոնք վերաբերում էին 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերին։
Դավթյանը, սակայն, պնդեց, որ փաստական տվյալներ ունեն, որ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման գործողություններ արել է նաև նախկինում։ Դատախազը, մասնավորապես, հիշատակեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ կուսակցությունը կազմակերպել է մարդկանց վերագրանցումներ։
Դատախազը նշեց, որ այժմ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում այս գործի շրջանակում։
Մանրամասները՝ Տեսանյութում