Տիրան Խաչատրյանը դարձավ ՀՀ ԶՈւ երկրորդ պաշտոնյան

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրերից մեկով նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նույն հրամանագրով Խաչատրյանը ազատվել է նախկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, որն այսօր իսկ համալրել է գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Նշենք, որ Խաչատրյանը մինչ այդ զբաղեցրել է նաև ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, մինչ այդ՝ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, դրանից առաջ էլ Արցախի Պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.