«Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ…». Նաիրա Զոհաբյանի՝ Ծառուկյանին ներկայացված սկանդալային պարտավորագիրը

Համացանցում հայտնվել է օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները  մանդատ ստանալու դիմաց երդում ու հայհոյանք ուտելով իրենց պատրաստակամություն են հայտնել Ծառուկյանին աջակցելու…

Ես՝ Նաիրա Զոհրաբյանս, որպես << Բարգավաճ Հայաստան>> կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ով իր ողջ քաղաքական ուղին անցել է Գագիկ Ծառուկյանի հետ, Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ , որ երբևէ չեմ անելու հայտարարություններ , որոնք նախապես չեն քննարկվել և համաձայնեցվել Ծառուկյանի հետ։

Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ ՝ իմ աղջկանով , որ այլևս էմոցիոնալ, առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։

Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր , խոստանում էմ Գագիկ Ծառուկյանին և  կրում պատասխանատվություն իմ յուրաքանչյուր խոսքի և գործի համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.