«Քաղաքացիների հետ պարզ ու անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է…». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է.

«Ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ եւ դրա ժամկետը մոտենում է»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[8]: 2020 թվականի հունվարին ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վերջնական մեղադրանք է առաջադրել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը (489 160 310 ՀՀ դրամ) և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.