Իշխան Զաքարյանի հարցաքննությունն ավարտվել է. ի՞նչ ցուցմունք է տվել նա Գագիկ Ծառուկյանի գործով

ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հարցաքննությունը։ Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գործն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող մեղադրանքի հետ։

«Հարցաքննությունից հետո պարոն Զաքարյանին բաց են թողել։ Նա արդեն տանն է։ Գործը, որի շրջանակներում հարցաքննությունը տեղի է ունեցել ընտրակաշառքնի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում է։

Ինչ վերաբերվում է նրա դիրքորոշմանը՝ նախաքննական գաղտնիքի հետ կապված՝ պարտավորություն ունենք և չենք կարող դիրքորոշման կամ ցուցմունքի հետ կապված տեղեկություն հայտնենք, երբ թույլատրելի կլինի՝ կհայտնենք»,- ասաց պաշտպանը։

Հարցին, թե պարոն Զաքարյանը ինչ կարգավիճակ ունի՝ փաստաբանն ասաց՝ «վկա-կասկածյալ, ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է, կալանքի միջնորդություն չկա»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.