ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ոստիկանները ամբողջ մարմնով պառկեցրել են ասֆալտին, նա վնասվաքծներ է ստացել: Այս մասին լրագրողներին հայտնեց պատգամավորը` նշելով, որ վնասվել է իր ոտքն ու ձեռքը:
«Մենք պատգամավորներով նստած էինք, 10 հոգով, մեկը հրում էր, մեկը թեւատակերից բռնում էր, մեկը վզիցս բռնել էր, մեկը ոտքերիցս քաշում էր, ու հորիզոնական դիրքով պառկեցրին ասֆալտին, ասում էի, դուք իրավունք չունեք, ես պատգամավոր եմ, ասում էին, դա նշանակություն չունի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:
ԱԱԾ-ի մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորներ, աջակիցներ, եւ քաղաքական գործիիչներ, ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ աջակիցների, այս պահին նստացույց են կազմակերպել աջակիցները:
Ընդհանուր առմամբ 91 քաղաքացու են ոստիկանները բերման ենթարկել:
Մանրամասները՝ Տեսանյութում