Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
«Ինչո՞ւ լոքդաունը չանել ավելի շուտ. 14-օրյա լոքդաունը ինչպիսի՞ հարված կարող է հասցնել տնտեսությանը»,- վարչապետին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` հավելելով, որ հանրությունը պետք է իմանա, թե ինչ երկընտրանքի առաջ է կանգնած կառավարությունը:
Նա հետաքրքրվեց. «Հաշվի առնելով հանրության այսօրվա վարքագիծը` հնարավո՞ր է, որ մյուս ամիս ևս արտակարգ ռեժիմը երկարաձգելու հարցի առաջ կանգնենք»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Լոքդաունի ուղիղ վնասի չափը 50 մլրդ դրամ է, անուղղակի վնասները` 100-150 մլրդ դրամ: Բայց չենք կարող, չէ՞, հավերժ լոքդաուն անել»:
Համեմատելով իրավիճակը Վրաստանի հետ` վարչապետն ասաց. «Մեր ոստիկանները բակեր մտնելու հոգեբանական արգելք ունեն, քանի դեռ պարեկային ծառայությունը չի գործում»:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում