«Բոլոր սուր չնչառական վարակներն աշնանն ակտիվանում են տարբեր երկրներում տարբեր սեզոնի՝ կախված ջերմաստիճանից: Մեզ մոտ դա նոյեմբերն է, նոյեմբերի վերջը, որովհետև մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում, փակ տարածքներում, չօդափոխել տարածքները, և ավտոմատ վարակման տեմպն աճում է, նույնը մենք տեսնում ենք գրիպի սեզոնին, նույնիսկ կորոնավիրուսի վտանգը հաղթահարած երկրների մոտ մնում է ուժեղ՝ հենց ձմեռային սեզոնին ակտիվանալու առումով: Մենք էլ ենք պատրաստվում աշնանը, թեև հիմա էլ խնդիրներ ունենք»,- խոսելով աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիքի կանխատեսումների մասին՝ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
Մանրամասները՝ տեսանյութում