Խտրականությունը անտեղի է, քանի որ պարետատան պահանջները չեն պահպանել ո՛չ քաղաքացիները, ո՛չ կառավարությունը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե կանոնները պահպանվեին, ապա արդեն հունիսի 3-ին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազեր:
Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ: Նա դա համեմատեց ավտոմեքենաների հետ: Նրա խոսքով՝ երբ հայտնվում են ավտոմեքենաներ, շատ ՃՏՊ-ներ են տեղի ունենում:
«Սակայն երբ մարդիկ սկսեն ապրել այդ վիրուսի հետ, դեպքերի թիվը կնվազի»,-ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ Տեսանյութում