Հիշեցնենք, որ պարետատան նիստից հետո նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից, այդ թվում՝ բժիշկների ու դեղորայքի տեսքով:
«Մեր ուղերձը հետևյալն է՝ օգնեք մեզ, որ օգնենք ձեզ, և եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե թվերը մնան այս սանդղակում, ապա մեր առողջապահական համակարգը արդեն պատրաստվել է այդ բեռը կրելուն: Բայց, մյուս կողմից, կան բարեկամ երկրները, որոնք ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին, և այստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել:
Մենք կարծում ենք, որ այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են և այն երկրները, որոնք մեր հանդեպ կանեն բարեկամական ժեստ, մենք այդ երկրների աջակցությունը կընդունենք:
Այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն առողջապահական: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ օգնում են, և իհարկե, պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց չանել ընդհատակյա հարսանիքներ, որովհետև դրանք կարող են դառնալ ողբերգություն։
«Եթե այդ հարսանիքներում մեկ-երկու հոգի վարակվեն ու, Աստված չանի, մահ արձանագրվի, դա կարող է երջանկությունը վերածել դժբախտության»։
Մանրամասները՝ Տեսանյութում