«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հաղորդավարը նկատեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական հանգամանք են համարում այն, որ ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանը չունի ազգային անվտանգության համակարգում աշխատանքի փորձ։ Նրանք նաև հույս են հայտնում, որ ԱԱԾ-ի վրա ռուսական ազդեցությունը գոնե շեշտակի կնվազի։«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքեց․
«Համաձայն չեմ այդ պնդման հետ։ Ռուսական ազդեցություն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության վրա երբևիցե չի եղել։ Ես դա Ձեզ հստակ ասում եմ։ Դրանք կեղծ պնդումներ են որոշ շրջանակների կողմից։
Քաղհասարակություն ասելու պետք չէ մատնանշել կոնկրետ 1, 2, 3 հոգու։ Ի սկզբանե տարբեր հիմնադրամներից տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանի Հանրապետությունում հակառուսական քարոզչություն իրականացնելու համար։
Նրանցից շատերը կամ ոմանք այսօր իշխանության մեջ են։ Եվ այդ գիծը՝ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական ազդեցության տակ է, կփոխվի, և այլն, կեղծ պնդում է։ Եվ նրանք կատարում են իրենց պատվիրատուների պատվերը»։
Սակայն համացանցում հայտնվել է տեսանյութ՝ սկանդալային գաղտնալսումից մի հատված, որտեղ հենց նույն «ՊԱՏՎԻՑ» խոսացող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետի հետ խոսակցության ժամանակ հայտնում է, որ «Ռուսներին հազիվ համոզել եմ … Ո*ները ճղում են…»։
Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրենը ով պատեհ-անպատեհ խոսում է պատվից, շարքային ստախոս է…
Մանրամասները՝ Տեսանյութում