Պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ:
«Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն: Որոշումը կայացնելուց հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկենք մանրամասները մեր արածի, մեր չարածի և անելիքների»,- հայտնեց վարչապետը՝ կոչ անելով պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Մանրամասները՝ Տեսանյութում