Ինչպե՞ս կհեռանա Թորոսյանը եւ ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում ԱՆ պաշտոնի համար

armdaily.am-ը գրում է. Իշխանության վերնախավում կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Հաջորդիվ քննարկվում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը։

Թեեւ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով՝ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ ֆլեշմոբ էին սկսել, պահանջում էին նախարարի հրաժարականը, սակայն դա այս պայմաններում այդքան էլ հեշտ չէ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության կնքահայրը Արսեն Թորոսյանն է, իսկ այդ ռազմավարության հետ ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալներ այդքան էլ համաձայն չեն եւ քանիցս թե հրապարակային, թե կուլիսներում ներկայացրել են իրենց անհամաձայնությունները։

Ուստի՝ իշխանությունների համար դժվար է գտնել մասնագետ, ով կհամաձայնի այս իրավիճակում ստանձնել պատասխանատվություն եւ փորձի կանգնեցնել վարակի տարածման տեմպը։

Հետեւաբար՝ Թորոսյանը կհեռանա այն ժամանակ, երբ կորոնավիրուսը վերացած լինի կամ գոնե կայուն վերահսկողության պայմաններում, քանզի վերանալու մասին ընդհուպ մինչեւ հինգ տարի ժամկետ են նշում։ Մանրամասները՝ armdaily.am-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.