ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Անվտանգության ծառայությունում է: Նա աշխատակազմին ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
«Ես ինձ համար խնդիր էի դրել ուժային կառույցներում ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն կարող են, հարմարվեն նոր իրողությունների հետ: Ինչպես ամեն տեղ, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է գործի առաջխաղացման սկզբունքը՝ հիմքում ունենալով ազգային անվտանգության ապահովման բոլոր գործառույթները:
Կան մարդիկ, որոնք գործում են այս շահերին հակառակ՝ երբեմն չարաշահելով գերատեսչական համերաշխությունը, որը շատ կարեւոր է կառույցի աշխատանքի համար:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Մարտիրոսյան, ինձ շատ հաճելի է եղել ձեզ հետ աշխատելը, շնորհավորում եմ ձեզ, պարոն Քյարամյան, մաղթում եմ հաջողություններ ձեր աշխատանքում՝ հուսալով, որ դուք կկարողանաք ԱԱԾ-ն նոր իմիջի հասցնել, որն ավելի համապատասխան կլինի մեր դինամիկ կյանքին»,-ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ Տեսանյութում