Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն անդրադառնում է տան պայմաններում բուժման կանոններին։ Հարցազրույցը հրապարակել է ՀՀ կառավարությունը:
Ըստ Աբովյանի՝ հնարավորության սահմանում պացիենտը պետք է առանձնացվի լավ օդափոխություն ունեցող սենյակում,
Պետք է սահմանափակվեն շփումներն ընտանիքի այլ անդամների հետ,
Սպասքը պետք է լվանալ 60 C-ից բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև չորացնել և առանձնացնել,
Ընդհանուր սանհանգույցը պետք է ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո և օգտագործել հականեխիչ նյութեր։
Մանրամասները՝ Տեսանյութում