Վորոնեժում ձերբակալել են հայկական մաքսանենգ ծխախոտի եւս մեկ խմբաքանակ

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կալանվել է Երեւանից ժամանած, հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը։ Օդանավում եղել է հայկական ծագման մաքսանենգ ծխախոտ՝ 16 տոննա ընդհանուր քաշով։ Այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ» լրատվական ծառայությունը։

Ակցիզային մակնշումներ եւ հատուկ մակնշումներ, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքի համար, ապրանքի վրա չկան։ Սա արդեն երկրորդ խոշոր խմբաքանակն է, որը կալանվել է Հայաստանից, վերջին մեկ ամսվա ընթացքում։ Ապրիլի վերջին հայկական մաքսանենգ ծխախոտի բեռ կալանվել է նաեւ Կրանսոդարում։

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.