«Երբ ուժ չենք կիրառում, ասում են…». Արման Սարգսյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Այսօր Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Անի Սանսոնյանը հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ կապված այսօր համացանցում հայտնված մի տեսանյութի մասին, երբ ոստիկաններն ուժով քաղաքացուն բերման էին ենթարկում: Արման Սարգսյանը նշեց, թե իրավաչափությունը կստուգվի, սակայն եթե իրավաչափ է, ուրեմն ճիշտ են անում:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում լայն տարածում գտավ այդ տեսանյութը, երբ ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներից մեկին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.