Հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10524 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 515 է։

Առողջացել է ևս 27 պացիենտ, ընդհանուր՝ 3454։

Փաստացի բուժում է ստանում 6841 մարդ։ Ընդհանուր կատարվել է 61650 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 170-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 59 ելք՝ նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.shantnews.am