Այս պահին ծայրահեղ լարված իրավիճակ ու վիճաբանություն է Արմավիրի մարզի «Մեյմանդար»-ի շուկայում: Պարետի որոշմամբ՝ շուկան այսօր չէր աշխատելու, բայց գյուղմթերք վաճառողները ընդդիմացել ու աղմուկ-աղաղակով ոստիկաններին թույլ չեն տալիս գործողություն կատարել:Շուկան 24 ժամով փակվելու է ախտահանման նպատակով, իսկ առեւտրականները նշում են, որ այդ 24 ժամը իրենց տնտեսությանը հսկայական վնաս կարող է պատճառել, ոմանց էլ՝ զրկել օվա հացի փողից:
Նրանց կարծիքով՝ առանց փակելու էլ կարելի էր ախտահանել, մարդկանց էլ փողոց չշպրտել:«Երկու ուսանող ունեմ, եկել եմ էստեղ ու իմ երկու ուսանողներին փրկել եմ: Ինչի՞ համար է փակում»,- լացակումած ասում է տարեց մի պապիկ, որն արդեն երկու տարի է՝ իր ապրանքն այդ շուկայում է վաճառում: Մարդիկ նշում են, որ միլիոններով գազի գումար են տվել, վարկեր ունեն, իրենց համար ամեն մի ժամն է ճակատագրական: Այսօր ապրանքը տեղ են հասցրել, թույլ չեն տալիս վաճառել, չգիտեն՝ դա ինչ անել. «Ի՞նչ անենք, թափե՞նք ապրանքը, թափենք, գնանք մեռնե՞նք»:
Մանրամասները՝ Տեսանյութում