Tert.am-ը հայտնում է. «Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են. «Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»,-ասաց նրանցից մեկը։ Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է. «Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։
Մանրամասները՝ Տեսանյութում