Հունիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր վարակվածների մասին

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10009 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 517 է։

Առողջացել է ևս 25 պացիենտ, ընդհանուր՝ 3427։

Փաստացի բուժում է ստանում 6368 մարդ։ Ընդհանուր կատարվել է 59917 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 158-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 56 ելք՝ նախորդ օրվա համեմատ 1-ով ավելի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.shantnews.am