«Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»․ Գոհար Հայրապետյան

Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում:
Որքան էլ, որ անհավանական դա թվա, բայց այդպես է: Դեռևս 2016 թվականին Ինդոնեզիայում ապրող մեր հայրենակից, գիտնական պրոֆեսոր Յոզեֆ Բաբիբկյանը 5 տարբեր բուսական յուղերից ստեղծել է հակաբորբոքային հավելուկ, որը կանխարգելում է տարբեր տիպի վիրուսային պրոցեսներ, իսկ 2020 պարզվեց, որ նաև կորոնավիրուսը: Այն ոչ միայն կանխարգելում է կոնորավիրուսը, այլև վարակվելու դեպքում օգնում է շատ թեթև տանել հիվանդությունը:

Պրոֆեսոր Բաբիկյանը դիմել էր Արման Բաբաջանյանին՝ խնդրանքով ներկայացնել դեղը համապատասխան մարմինների, քանի որ ուզում էր, որ այն անպայման մնա Հայաստանում: Այժմ Health Tone-ն ընդունվել է իբրև օժանդակ միջոց նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ես հասկանում եմ, որ սա քաղաքական և միջազգային համատեքստ ունեցող թեմա է, և իշխանությունները չեն կարող բուսական հավելուկի մասին բարձրաձայնել, քանի որ այն ավանդական դեղ չէ: Բայց պահը հասունացել է: Մեր ողջ խմբագրությունն արդեն մի քանի շաբաթ է խմում է Health Tone հավելուկը: Եվ դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել, թեև լրագրողները ռիսկի բարձր գոտիում են: Եվ այն բժիշկները, որոնք խմում են դեղը, ևս խուսափել են վարակից:

Իբրև լրագրող՝ պարտքս եմ համարում լայն շերտերին իրազեկել դեղի մասին, թող հանրությունն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է այն օգտագործել, թե՞ ոչ: Դեղը վաճառվում է մեկ կամ երկու դեղատներում դեռևս 2019 թվականից՝ իր գրանցման օրից:
Մեկնաբանությունում տեղադրում եմ հարցարզույցը ստեղծողների հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.