Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:
Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին՝ գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սոցցանցի իր էջում:
Մանրամասները՝ Տեսանյութում