Սա Պեկինն է այսօր, բոլորը դիմակներով են․ Աշոտ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել

Սա Պեկինն է այսօր, ԲՈԼՈՐԸ դիմակներով են: Այնտեղ մեղավորներ չեն փնտրում, այնտեղ դիմակ չկրելու պատճառ չեն փնտրում, չեն ասում մաքուր օդին ի՞նչ դիմակ, այնտեղ ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքարում են կորոնավիրուսի դեմ, ուղղակի լսում են առողջապահության ոլորտի մասնագետներին և արդյունքում Չինաստանում այսօր հայտնաբերվել է ընդամենը 4 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Հարգելիներս, եկեք ՄԻԱՍԻՆ մաքրենք երկիրը այդ վիրուսից, մենք դա կարող ենք անել: Յուրաքանչյուրիս բարձր գիտակցությունը և բժիշկների անձնվեր աշխատանքը վերջ կտան վարակի տարածմանը: Բայց մեկը առանց մյուսի հնարավոր չի: Եկեք ուղղակի անենք դա»,- գրել է նա։

Տեսանյութը Esmeralda Dallakyanի էջից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.