«Խստորեն դատապարտում եմ Սուրբ Խաչքարի նկատմամբ վանդալիզմը…». Արսեն Սարգսյան

Լրագրող- իրավաբան Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել և հանդես եկել պահանջով.

Խստորեն դատապարտում եմ ԱՄՆ-ում Դենվերում գտնվող հայկական խաչքարի պղծումը՝ վանդալիզմի դրսևորում: Պահանջում եմ ԱՄՆ-ի դեսպանատնից U.S. Embassy Yerevan հայտարարությամբ հանդես գան և պատժեն խստորեն, կատարողին, կամ կատարողներին սա վանդալիզմ է Սուրբ Խաչքարի նկատմամբ: Տարածեք այնքան մինչ ԱՄՆ դեսպանատունը արձագանքի...

Հիշեցնենք որ, ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ։

Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.