«Գռզոյի» «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին

mamul.am-ը գրում է.   Վերջին օրերին, կորոնավիրուսի դեմ պայքարի և արտակարգ դրության հետ կապված, Հայաստանի մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ սկսեցին տրամադրել վարկային արձակուրդ։ Այս նախաձեռնությանը միացան մի շարք բանկեր և ՈՒՎԿ-ներ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը մտածել է առավել «ճարպիկ» տարբերակ․ հայտարարել մի բան, կատարել՝ այլ։

Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ բանկը հրապարակել է «մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը պարտավորությունները չկատարողների դեմ տույժեր չկիրառելու մասին» հաղորդագրություն, մինչդեռ դա ընդամենը հայտարարություն է։ Ասում են նաև, որ հայտարարելու պահից սկսած, մինչև օրս, բանկի աշխատակիցները զանգահարում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.