«ննջեցյալների հիշատակի նկատմամբ հարգանքը դրանից չի պակասի…». Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Սիրելի Ժողովուրդ, գիտեմ, որ պետք է նեղանաք, նեղվեք, բայց չզգուշացնել չեմ կարող՝ ձեր կյանքի ու առողջության մասին է հորդորս. վաղը մեռելոց է, գիտեմ, որ պետք է գերեզմանատներ գնանք՝ հանգուցյալների հիշատակը հարգելու, մինչդեռ ճիշտ կլիներ հրաժարվել այդ շատ կարևոր արարողությունից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը:

Վստահ եմ՝ ննջեցյալների հիշատակի նկատմամբ որևէ մեկիս հարգանքը դրանից չի պակասի, փոխարենը՝ կխուսափենք համաճարակի հետագա բռնկումներից և ավելացումներից:
Մեր պարտքը կկատարենք ավելի ուշ՝ շաբաթներ անց. որևէ մեկս բացառություն չենք, բոլորս էլ կորուստներ ունեցել ենք և մեզ համար թանկ է յուրաքանչյուրի շիրիմը:
Հուսամ՝ ականջալուր կլինեք հորդորիս՝ #ՄՆԱՑԵՔ_ՏԱՆԸ
Հարգանքներս յուրաքանչյուրիդ...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.