«Քրիստոս հարյավ ի մեռելոց…». վարչապետ Փաշինյանն գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավետարանից ֆեյսբուքյան գրառում է կատարել:

  • «31 Եվ երբ մարդու Որդին իր փառքով կգա և բոլոր սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռի վրայ.
  • 32 Եվ բոլոր ազգերը կժողովվեն նրա առաջ, և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին այծերից.
  • 33 Եվ ոչխարներն իր աջ կողմում կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ կողմում։
  • 34 Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին՝ եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։
  • 35 Որովհետեւ սովեցի, և դուք ինձ սնունդ տվեցիք. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք.
  • 36 Մերկ էի, և հագցրիք ինձ. Հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, և ինձ մոտ եկաք։
  • 37 Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք։
  • 38 Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք։
  • 39 Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։
  • 40 Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք։
  • 41 Այն ժամանակ կասի ձախ կողմիններին. Ինձանից դեն գնացէք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։
  • 42 Որովհետեւ ես սովեցի, և դուք ինձ սնունդ չտվիք, ծարավեցի, և ինձ չխմեցրիք։
  • 43 Օտար էի՝ և ինձ ձեզ մոտ չառաք, մերկ էի և ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտի մեջ՝ և ինձ չայցելեցիք։
  • 44 Այն ժամանակ նրանք էլ կպատասխանեն և կասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ, և քեզ ծառայություն չարինք։
  • 45 Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից (մարդկանցից-Ն.Փ.) մեկին չարիք, ինձ էլ չարիք։
  • 46 Եւ սրանք կգնան հավիտենական տանջանքը, իսկ արդարները՝ հավիտենական կյանքը։

Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 25

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-գրել է նա

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.