Սերժ Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել. (ՖՈՏՈ)

Սերժ Սարգսյանը թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել։

«Շնորհավոր Սուրբ Զատիկ»,-լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020 թվականի հունվարին ՀՀ Հատուկ Քնչական Ծառայությունը նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վերջնական մեղադրանք է առաջադրել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը (489 160 310 ՀՀ դրամ) և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.