«Բարեկամա ամուսնացե՞լ, թե՞ մարդա մահացել…հա՛ ,հենց այդպես…». Արթուր Միրզոյան

Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Անառակ որդու վերադարձը

Ուրեմն էնքան մարդ գրեց էս թեմայի շուրջ,որ համարյա ինձ գրելու բան չմնաց, բայց չեմ կարա մի բանել ես չգրեմ,սիրտս կկանգնի, ու կապ չունի ով ինչքանա ասել,լավին հա պտի լավն ասես,վատին՝ վատը:
Էսօր ձեր կողմից սիրված Ռուսաստանը և պաշտելի պուտլերը երեսա թեքել հազարավոր իրա քաղաքացիներից ու ոչ թե կոպիտ կասեմ,այլ տեղին,որ թքած ունի ձեր վրա,անկախ ձեր սեռից,տարիքից ու սոցիալական կարգավիճակից,թքած ունի ձեր վրա:

Վիռուս կնկնեք, ադրբեջանցին կսպանի, ալկաշ ռուսը կծեծի,մեկա իրա համար,դուք Ռուսաստանում ծնված լինեք, թե ժամանակավորապես տեղափոխված,մեկա, դուք իրանց համար երկրորդ ու նույնիսկ երրորդ տեսակի մարդ եք: Էնքան եք հոռացել,որ ձեր համար հավը վառվածա,գրեչկեն էլ անալի ու պահանջում եք,որ ամեն մեկիդ համար առանձին սենյակ հատկացվի, դե իզվինիծե էլի,որ մենք չունենք էդ հնարավորությունը,համել դուք լավ էլ գիտեյիք,որ Հայաստանից հնարավորությունները սահմանափակ են, դրա համար էիք թռել մոսկվաները:Ինչի՞ համար եք վերադարձել:

Բարեկամա ամուսնացե՞լ, թե՞ մարդա մահացել…հա՛ ,հենց այդպես, հարցս տեղինա, դուք միշտ վերադառնում եք միայն էդ երկու առիթների համար…. աաա՜ ,լավ, մոռացելի, ձեզ էնտեղ մարդու տեղ չեն դնում, իսկ էստեղ ինչպես միշտ ձեզ գրկաբաց են ընդունում, հա բա հայրենիքա, միշտա տենց եղել: Պատերազմի ժամանակ թռաք, զարակոչի ժամանակ երեխեքին տարանք Ռուսաստան,որ էնտեղի խաղաղ պայմաններում ծառայի, հանկած մատը փուշ չմտնի, մեկա ձեր հարևանի տղեն գնումա համ իրա տեղնա ծառայում,համ ձեր տղու, սահմանն անառիկա պահում,զոհվում, վիրավորվում, որ քո Հայաստանում չծառայած տղեն գա ստեղի ծառայած տղու կաթնակեր քրոջն առնի:

Դուք նույնիսկ նորմալ հայերեն չեք կարողանում խոսալ, բայց լավա, ուտելիքի անունները հիշում եք: Ես չեմ զարմանում,որ դուք էս նեղ պահին ուտելիքի կռիվ եք անում, ախր հենց էդ ուտելու համար եք դուք երկրից հեռացել: Դե հիմա բարի գալուստ Հայաստան, ես չեմ լքել, իմ տեղն էլ եմ ծառայել,ձեր որդու տեղնել, իմ նմանների հետ հեղափոխություն եմ արել,Նիկոլի պես վարչապետ եմ ընտրել,որ դու գաս հյուրանոցում պետությանս հաշվին կարանտին անցկացնես այ անշնորհակալ: Դու ոչ մի իրավունք չունես էս երկրից ինչ-որ բան պահանջելու, ես ունեմ ու գոհ եղի,որ ես չեմ պահանջում քո նմանին պասլատ անի կ չոռտըվի մատերի, այսինքն կ պուտինու:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.