Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է հեռախոսազանգերի գաղտնալսմանը և մանրամասներ ներկայացրել..
«Բարև Ձեզ հարգելի հայրենակիցներ։
Կարճ ուղիղ եթերով կպատմեմ գաղտնալսումների մասին, որոնք արտակարգ իրավիճակներում կարծես թե դառնում են օրինական։
Մինչև պատմական ակնարկ անելը, եկեք ընդունենք հետևյալը՝ մեզ այսպես թե այնպես դիտում և գաղտնալսում են։
Դրա մասին վաղուց հայտնի է։
Ցանկացած ինտերնետային գործիք, որը որ դուք քաշում եք ձեր հեռախոսի մեջ։
Օրինակ GOOGLE ենք քաշել ու ինքը հարցնում է, որ արդյոք ուզում ենք մեր գտնվելու վայրը իմանան և սեղմել ենք Այո, ես ուզում եմ՝ էդ նշանակում է, որ նա մեր տեղը գիտի ցանկացած ժամանակ։
Messenger-ը և մնացած հավելումները իմ խոսակցությունները գիտեն, Whatsapp -ը, viber-ը իմ տեսանյութերը գիտեն և այլն։
Մի խոսքով, քանի իմ հեռախոսը աշխատում է՝ հազար ու մի միջոցով ինձ հետևում են»։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում