ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նամակ է գրել է փոքրիկ Սոնային

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սոնա անունով փոքրիկի նամակին իր պատասխանը։

Սոնայի նամակում ասվում է՝

«Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանը այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ, խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհը չփակեն»:

Տիգրան Ավինյանն էլ պատասխանել է՝

«Սիրելի՛ Սոնա,

Շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կոնոններին:

Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ: Հավատա՝ բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են:

Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում:

Առո՛ղջ եղիր»:

 

Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։

На изображении может находиться: 1 человек

Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնային՝ նշելով, որ այս սահմանափակումները բոլորի առողջության համար են և ժամանակավոր։

Մանրամասները՝ ստորև․

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.